News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Երեւանն այնպես է կառուցվել, որ կենտրոնական հատվածներում կան բազմաթիվ առեւտրի կենտրոններ, թատրոններ, զվարճանքի վայրեր, որոնցից ոչ մեկը չունի ավտոկայանատեղի չունի. Սուդուկյանի անվան թատրոնը չունի կայանատեղի. Այնտեղ միանգամից գնում է ներկայացում դիտելու 500-800 մարդ, եւ նրանք իրենց մեքենաները կայանում են կարմիր գծերի տարածքում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երեւանի քաղաքապետարանում Երեւանում կայանատեղիների վճարների թանկացման հարցով հանրային լսումների ժամանակ հայտարարեց  հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:

«Քաղաքը բեռնաթափելու նպատակն ազնիվ է, որոշումն է սխալ: Դուք կարող եք ասել՝ քաղաքի այս հատվածում միայն հեծանիվով կարող եք երթեւեկել, բայց դուք պետք է հեծանվային երթուղիներ սահմանեք, ներմուծեք  անհրաժեշտ հեծանիվները: Դուք ոչ մի լուծում չեք առաջարկում:

Իսկ կենտրոնը բեռնաթափելու մեթոդները տարբեր են, օրինակ կարող եք վարչապետ  Նիկոլ Փաշինյանին առաջարկել կենտրոնում երթևեկել ոչ թե ավտոշարասյունով, մարդկանց էլ գցի ավտոյի տակ, սպանի, այլ՝ հեծանիվով,  որը մի քանի անգամ փորձել է ու վատ չի ստացվել:

Մենք տեսել ենք, որ Փաշինյանը կարողանում է հեծանիվով երթևեկել և վթարային իրավիճակ չի առաջացել։ Հաշվարկե՞լ եք՝ Փաշինյանի ավտոշարասյունով կենտրոնում երթևեկելն ինչ խցանումներ է առաջացնում և արդյոք այդ խցանումներն ավելի մեծ չեն, քան կարմիր գծերի պատճառով առաջացած խցանումները»,- հարց բարձրացրեց Ղազարյանը։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը մտադիր է կտրուկ բարձրացնել ավտոմեքենաների կայանման վճարը։ 2024 թվականի հունվարի 1-ից Երեւանի կենտրոնում կարմիր գծերում մեքենա կայանելու գինը տարեկան 12,000 դրամի փոխարեն կդառնա 160,000 դրամ։ Նախագիծը դրվել է հանրային քննարկման։

Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:

Ավտոկայանատեղերի թանկացման նախագիծը հանրության շրջանում բուռն քննադատության առիթ է դարձել։

Տպել
Ամենաշատ