News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ընթացող ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ  Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական  քարտուղար Ռոբերտ Օլիֆանտի հետ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը, որը խորհրդանշում է երկկողմ համագործակցության խորացումը եւ կարող է նոր խթան հանդիսանալ դրա առավել զարգացման առումով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին: Ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-կանադական բարեկամական հարաբերությունների խորացման առումով  կարեւորվել է նաեւ երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունը:

Երկուստեք կարեւորվել է Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի Հայաստան կատարած այցի արդյունքում ներկայացված «Աջակցություն հայկական ժողովրդավարությանը» զեկույցի իրականացման ուղղությամբ հետեւողական քայլերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Նախարարի տեղակալը իր զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարված քայլերը, ԼՂ էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանված հայերի կարիքների եւ իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրանացվող ծրագրերը:

Անդրադառնալով տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման կարեւորությանը՝ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով 181 զինծառայող ճանաչվել է զոհված, 11-ը՝ անհետ կորած
Հիմնադրամից վստահեցնում են՝ դիմումները Պաշտպանության նախարարությունից...
Փաշինյանը, Զելենսկին, Ալիեւը գաղափարակից ընկերներն են Արցախյան հարցում. Արթուր Խաչատրյան
Կիսահղի չեն լինում, եթե հայտարարում ես, պաշտոնապես պիտի հայտարարես․․․
Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը
Կառավարության այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշվեց 2024 թվականի բյուջեի…
Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները
Ամենօրյա պարբերականությամբ բազմաթիվ փաստեր ենք արձանագրում...
Արամ Առաջինը հեռախոսազրույց է ունեցել Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ
Անդրադարձ է կատարվել Կովկասի եւ Միջին Արեւելքի վերջին իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած ցեղասպանություններին․․․
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը
Նա շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը․․․
Ամենաշատ