News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Գիտնականները թեստավորել են հետազոտության 2 724 մասնակցի (նրանց 92 տոկոսը կանայք են եղել)։ Նրանք ունեցել են ընտանի կենդանիներ՝ իրենց կապվածության տեսակով պայմանավորված։ Գնահատվել են նրանց ընդհանուր հոգեբանական բարեկեցությունը եւ սթրեսի մակարդակը, կյանքից բավարարվածությունը, տեղեկացրել է Naked-Science-ը։

Այնուհետեւ գիտնականներն սկսել են ուսումնասիրել կենդանիներին՝ 2 545 շների եւ 788 կատուների վարքը։ Նրանք պարզել են անցանկալի վարքի նշաններ, որը կարելի է համեմատել մարդկանց նյարդային վարքի հետ։ Իրենց աշխատանքի արդյունքները գիտնականները ներկայացրել են iScience ամսագրում։

Պարզվել է, որ կենդանու վերաբերմունքը տիրոջը կապված է եղել կապվածության տեսակի հետ. եթե տերը ցանկացել է շփվել կենդանու հետ, նույն վարքը ցուցաբերել է կենդանին, եւ հակառակը։ Չշփվող, ագրեսիվ եւ վախվորած շները եւ կատուները, որպես կանոն, ապրել են «տագնապային» տեսակի մարդկանց հետ։

Հետազոտողների կարծիքով՝ շների եւ կատուների վարժեցումը իր հետքն է թողնում նրանց ապագա բնավորության վրա։ Շփումից խուսափող մարդիկ բավականաչափ ուշադրություն են հատկացնում իրենց կենդանուն կամ պաշտպանում են շանը նրան սպառնացող իրավիճակներում, ինչը կարող է առաջ բերել վախվորածության եւ ագրեսիվ պահվածքի հակվածություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ