News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Աջարիայի Գերագույն խորհրդում հարցեր են պարզել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և իշխանության  կուսակցության պատգամավորները։ Միջադեպը վերածվել է ծեծկռտուքի, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

Ընդդիմադիրները պահանջում էին վերանայել ինքնավարության ներկայացված բյուջեի նախագիծը, «Վրացական երազանք»-ը կարծում է, որ այն իդեալական է և չի ցանկանում որևէ բան փոխել։

Արդյունքում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները հեռացան, իսկ նախագիծն ընդունվեց առանց նրանց։

«Իմ համերաշխությունը ընկերներիս և  թիմակից  եղբայրներիս։ Մոտենում է «ռուսական երազանքի» վերջը, հիստերիան աճում է»,- բախումից հետո Facebook-ում գրել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ