News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոստացել է Գերմանիայի անսասան աջակցությունը ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայթը։

Կանցլերը վստահեցրել է, որ Գերմանիան, եվրոպացի և միջազգային գործընկերների հետ սերտ համակարգմամբ, կշարունակի աջակցել Ուկրաինային, այդ թվում՝ ռազմական ոլորտում, նրա խոսքերն է մեջբերել AFP-ն։

Ըստ Հեբեշտրայթի, դաշնային կանցլերն ընդգծել է, որ Ուկրաինայի ապագան Եվրամիությունում է, հաղորդում է DW-ն։ Հետևաբար, Գերմանիայի կառավարությունը հանդես է գալիս Ուկրաինայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկություններն ընդունելու օգտին և կշարունակի աջակցել Ուկրաինային անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու հարցում:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, կանցլերին տեղեկացրել է «ռուսաստանյան վերջին հարձակումների հետևանքների մասին, այդ թվում՝ Ուկրաինայի քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքի վրա, և շնորհակալություն հայտնել Գերմանիայից ձմեռային հզոր պաշտպանական փաթեթի համար, որը պարունակում է 4 IRIS-T SLM ՀՕՊ համակարգեր։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը գրել է իր պաշտոնական Telegram ալիքում։

Ըստ Զելենսկիի, ինքը Շոլցի հետ քննարկել է իրավիճակը ռազմաճակատներում, պատմել է նրան առավոտյան Կուպյանսկ, ինչպես նաև նախօրեին Խերսոն, Նիկոլաև և Օդեսա կատարած այցի մասին։ Նրանք նաև քննարկել են իրավիճակը Սև ծովում, հացահատիկային միջանցքի գործունեությունը և քաղաքացիական նավատորմի հետագա պաշտպանության համար անհրաժեշտ ջանքերը:

Զելենսկին նշել է Եվրամիությունում միասնության ապահովման կարևորությունը Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու բանակցությունների հաստատման և հաջորդ տարիների համար 50 միլիարդ եվրոյի օգնության տրամադրման հարցերում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ԵՄ նոր պատժամիջոցներն անօրինական և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավասությունները խաթարող է համարել 
Նախարարությունը հավելել է, որ արևմտյան երկրների ցանկացած ոչ բարեկամական գործողություն կշարունակի ստանալ «ժամանակին և համարժեք պատասխան»...
Ուկրաինացի շատ երեխաներ պատերազմի ընթացքում մինչև 5 հազար ժամ են անցկացրել նկուղներում և մետրոյում. ՅՈՒՆԻՍԵՖ
Սա ստորգետնյա կյանքի չորսից յոթ ամիս է...
Եվրամիությունը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը 
Այժմ այն ​​ներառում է ավելի քան 2000 ֆիզիկական և իրավաբանական անձ...
Լատվիան արգելել է ՌԴ-ից և Բելառուսից  գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը
Լատվիան 2023 թվականին Ռուսաստանից ներմուծել է 423,7 հազար տոննա հացահատիկ, իսկ 2022 թվականին՝ 265,1 հազար տոննա...
Կիևը ԱՄՀ-ի հետ 880 մլն դոլարի չափով տրանշի շուրջ համաձայնություն է ձեռք բերել
Ծրագիրը 115 միլիարդ դոլարի (106 միլիարդ եվրո) ավելի մեծ միջազգային օգնության փաթեթի մի մասն է, որը ակնկալվում է, որ Ուկրաինան կստանա չորս տարվա ընթացքում...
Ուկրաինայի համար Ֆրանսիական զենքի արտադրությունը կրկնապատկելու առումով խնդիրներ կան. Ֆրանսիայի ՊՆ
Ուկրաինային աջակցության առումով կարևոր է տնտեսական բաղադրիչը...
Ամենաշատ