News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Բրազիլիան 2024 թվականի հունվարից կմիանա նավթ արդյունահանող երկրների խմբի՝ OPEC+-ի համագործակցության կանոնադրությանը, որի կազմում են  ՕՊԵԿ-ը և նրա գործընկերները։ Այս մասին հայտարարել է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ)։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Բրազիլիայի լեռնահանքերի և էներգետիկայի նախարար Ալեքսանդր Սիլվեյրա դե Օլիվեյրան մասնակցել է ՕՊԵԿ+-ի  36-րդ նախարարական հանդիպմանը, որն անցկացվել է տեսակապի միջոցով, հայտնում է Սինհուան։

Բրազիլիան Հարավային Ամերիկայում նավթ արդյունահանող ամենախոշոր երկիրն է և աշխարհի տասը խոշորագույն հում նավթ արդյունահանողներից մեկը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ