News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Իրանը նախատեսում է մի քանի արբանյակներ տիեզերք ուղարկել մինչև 2024 թվականի մարտի 20-ը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեպուրը, հաղորդում է IRNA-ն։

Նա նշել է, որ Իրանի ներկայիս կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում տիեզերական արդյունաբերությանը։

Պաշտոնյան հավելել է, որ անցյալ տարի հաստատվել է երկրի տիեզերական արդյունաբերության զարգացման 10-ամյա փաստաթուղթ, որի շրջանակներում ուշադրություն է դարձվելու ենթակառուցվածքների, ցամաքային կայանների և արբանյակների արձակման զարգացմանը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ