News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 60-ամյա Արամայիս Ավետիսյանի վարած Lexus մակնիշի և 38-ամյա Էրիկ Մարգարյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan-.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Անահիտ Մարգարյանը, Lexus-ի վարորդ Ա. Ավետիսյանն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ Հայկ Սիսակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով՝ Lexus-ը հաշվառված է Սպիտակի քաղաքապետարանի հաշվեկշռում՝ որպես ծառայողական ավտոմեքենա և սպասարկում է Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանին:

Տպել
Ամենաշատ