News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ կենտրոնական գրասենյակում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հերթական կուսակցական հավաքն է եղել, որի մասին կցկտուր` երկու տող տարածեցին, թե քննարկել են «Կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային եւ գաղափարախոսական բնույթի հարցեր»։ ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ թեման եղել է «սուվերենությունը եւ անկախությունը»։

Փաշինյանը մի քանի ժամ հնարավորություն է տվել թիմակիցներին՝ տեսակետ հայտնել այս թեմայի շուրջ, փորձելով ցույց տալ, թե իբր հաշվի է առնում բոլորի կարծիքը, եւ դրանք ուղենիշային են իր համար։ Պատմեցին, որ վերահաստատել է ՌԴ-ի նկատմամբ քաղաքականության հիմնավորվածությունը՝ ասելով, որ նույն տեմպով կշարունակեն, թեեւ չափը չեն անցնի, քանի որ Հայաստանը տնտեսական եւ անվտանգային հարցերում կախված է ՌԴ-ից։

Բայց չի ասել՝ Պետերբուրգ կմեկնի, թե ոչ: Չի խոսել նաեւ նույն օրը Իջեւանի ու Ղազախի սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների հանդիպման մասին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ով է նրանց երկու թևի տակ ձմերուկ դրել, որ այսպես հոխորտում են. Արամ Գ. Սարգսյան
Արամ Գասպարյանը մտահոգություն հայտնեց նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ...
Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Հունաստան
Այցի շրջանակում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի…
«Ժողովուրդ». Աղազարյանները շարունակում են ունեցվածք դիզել
Հովսեփ Աղազարյանը որոշել է 2016 թվականի արտադրության CHRYSLER վարել, որը ձեռք է բերել 2023 թվականին...
«Ժողովուրդ». ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի և ՔՊ-ի փակ հանդիպմանը ամենաակտիվը եղել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը
Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել էր Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը...
«Հրապարակ». Որոշումը հետաձգվել է. ՔՊ-ում կանգնել են երկընտրանքի առաջ
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկելիք նիստերի օրակարգում 28 հարցերից մեկը հիշյալ 3 կառույցների ղեկավարի...
«Փաստ». «Ադրբեջանը չի պատրաստվում ոչ մի խաղաղության պայմանագիր կնքել»
Կարապետյանը հիշեցրել է 2021 թ. Երասխում տեղի ունեցած հրադադարի խախտումները, երբ հայկական կողմը...
Ամենաշատ