News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, դեկտեմբերի 5-ին եւ 8-ին տեղի կունենա «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։ Չալաբյանը մեղադրվում է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար: Նրա դեմ ցուցմունք էր տվել համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը:

Դեկտեմբերի 5-ի դատական նիստում Չալաբյանի պաշտպանները հանդես կգան պաշտպանական ճառով։ Լուրեր են շրջանառվում, որ իշխանությունը մտադիր է Չալաբյանին կրկին կալանավորել, եւ պատճառներից մեկը «Հայաքվե» նախաձեռնությունն է եւ դրա հետ կապված զարգացումները։

Հիշեցնենք, որ Չալաբյանը «Հայաքվեի» նախաձեռնողներից է: Չալաբյանի պաշտպան Վարազատ Հարությունյանը պատահական չի համարում, որ դատարանների ծանրաբեռնվածության ֆոնին դատավոր Մնացական Մարտիրոսյանը 3 օր ինտերվալով դատական նիստ է նշանակում, այսինքն` շտապում են։

«Ամսի 8-ի դատական նիստից հետո չեմ բացառում, որ Մնացական Մարտիրոսյանն արգելանքի տակ վերցնի Չալաբյանին՝ մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- նշեց նա։ Շուրջ 3 ամիս կալանքի տակ մնալուց հետո, հիշեցնենք, Չալաբյանն ազատ էր արձակվել՝ 15 միլիոն գրավի դիմաց»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Թիրախում ռադիոն է. ՀՌ գործադիր տնօրենի քննադատությունը ՔՊ-ում ծանր են տարել
Մասնավորապես, ՊՎԾ-ի առաջարկով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը փետրվարի 26-ից...
«Ժողովուրդ». Էդգար Ղազարյանը դատարանում հաղթել է Ռուստամ Բաքոյանին. Վերջինս ներողություն կխնդրի և կվճարի 1 մլն դրամ
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Կոստանյանը...
«Փաստ». Հայաստանը առաջիկա օրերին Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ կներկայացնի
Մեր հավաստի տեղեկություններով, քպական պատգամավորների մեջ եղել են նաև ընդվզողներ, որոնք նշել են այդ...
«Փաստ». Արաբկիրի նախկին թաղապետը քաղաքականություն է վերադառնում
Վերջին շրջանում տասնյակ քաղաքական և հասարակական միավորներ հայտարարում են...
«Հրապարակ». ՔՊ-ն՝ ՀԱԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հետքերով
Երեկ մեր աղբյուրը հավաստիացրեց, որ ՔՊ-ում հասկացել են, թե որ ընտանիքին պիտի անդամագրվեն, իրենք...
«Հրապարակ». «Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել. հաղթել են «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանին
Այդ շրջանում Հայկ Սարգսյանը բազում հայցեր ներկայացրեց լրատվամիջոցների դեմ, մի քանի հայց էլ...
Ամենաշատ