News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Ուրբաթ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ մեկշաբաթյա հրադադարի ավարտից հետո Իսրայելը վերսկսել է ռմբակոծումները՝ հարվածներ հասցնելով պաղեստինյան անկլավին օդից եւ նախազգուշացնելով խաղաղ բնակիչներին, որ հեռանան Գազայի հարավային շրջաններից՝ ի նշան այն բանի, որ մտադիր է ընդլայնել իր ցամաքային հարձակումը, տեղեկացրել է NBC News-ը։

Միջազգային միջնորդները հայտնել են, որ իրենք դեռ աշխատում են հրադադարի վերականգնման ուղղությամբ, որի արդյունքում ազատ են արձակվել Գազայում պահվող 100 պատանդներ եւ 240 պաղեստինցի բանտարկյալներ իսրայելական բանտերից։ Դադարը ավելի լայն գործարքի կնքման հույս էր ծնել, բայց, ըստ երեւույթին, այն խորտակվել է։

Մարտական գործողությունների վերսկսումը մտահոգություններ է առաջացնում Գազայի խաղաղ բնակիչների, ինչպես նաեւ այնտեղ մնացած մոտ 140 պատանդների համար, քանի որ Իսրայելը փորձում է հասնել երկու հակասական նպատակների՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը եւ մնացած պատանդների ազատմանը։

Իսրայելի կողմից Գազայի հարավում ցամաքային գրոհի ընդլայնման հեռանկարը սաստկացնում է նաեւ միջազգային տագնապը, այդ թվում Սպիտակ տանը, որը նախազգուշացրել է իր մերձավոր դաշնակցին իր ռազմական մարտավարությունը չափավորելու անհրաժեշտության մասին, որպեսզի նվազեցվի զոհերի եւ տեղահանվածների թիվը քաղաքացիական բնակչության շրջանում, նշել է ամերիկյան ԶԼՄ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ