News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ընդլայնում է տեխնոլոգիական ռազմական համագործակցությունն Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ՝ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի արագ աճող ազդեցությանը դիմակայելու» նպատակով, գրել է АР-ն։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ուրբաթ հանդիպել է Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարների հետ Սիլիկոնային հովտում, որպեսզի նոր համաձայնագիր կնքի տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման մասին։

Նպատակն այն է, որպեսզի ավելի լավ լուծվեն անվտանգության գլոբալ խնդիրները, «ապահովվի պաշտպանությունն առկա սպառնալիքներից եւ ամրապնդվի կայունությունը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս»։

Օսթինը հանդիպել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզի  եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շափսի հետ Defense Innovation Unit-ի կենտրոնատեղիում։

Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Օսթինն ասել է, որ այդ ջանքերը թույլ կտան, որպեսզի արագացվի, օրինակ, անօդաչուների համակարգի կատարելագործումը եւ ապացուցվի, որ «միասին մենք ավելի ուժեղ ենք»։

Նոր համաձայնագիրը AUKUS գործընկերության շարունակումն է։ AUKUS-ը Ավստրալիայի, Միացյալ Թագավորության եւ Միացյալ Նահանգների հապավումն է, այն օգնելու է Ավստրալիային երկրի նավատորմը զինել ութ սուզանավերով։

Ըստ գործարքի՝ Ավստրալիան ԱՄՆ-ից գնելու է Virginia դասի երեք սուզանավ եւ կառուցելու է AUKUS դասի հինգ նոր սուզանավ Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությամբ։

Դրանք միջուկային զենք չեն կրելու եւ կառուցվելու են Ադելաիդայում (Ավստրալիա), առաջին երեքը պատրաստ կլինեն մոտ 2040թ.։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ