News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Դյուսելդորֆում գտնվող Rheinmetall գերմանական ընկերությունների խումբը ծրագրում է 2024թ. Ուկրաինայում սկսել առաջին տանկերի արտադրությունը։

Ինչպես WirtschaftsWoche-ի հարցազրույցում ասել է Rheinmetall գլխավոր տնօրեն Արմին Փապերհերը, նա ակնկալում է հաջորդ տարեսկզբին համապատասխան գործարքի կնքում Ուկրաինայի հետ Fuchs տրանսպորտային մեքենաների եւ Lynx հետեւակի մարտական մեքենաների արտադրման վերաբերյալ։

«Պայմանագրի կնքումից հետո մենք ցանկանում ենք, որպեսզի առաջին տրանսպորտային մեքենան Ուկրաինայում պատրաստ լինի վեց-յոթ, իսկ առաջին Lynx-ը՝ 12-13 ամիս հետո»,- ասել է Փապերհերը։

Fuchs-ի արտադրությունն Ուկրաինայում հնարավոր կլինի 2024թ. ամռան վերջին, իսկ մրցակից Puma Lynx-ը նրան կհետեւի 2025թ. ամռանը։

«Առաջին տասը Lynx մեքենաներն արդեն արտադրվում են այստեղ՝ Գերմանիայում եւ Հունգարիայում։ Այնուհետեւ մենք դրանք կկարողանանք արագ եւ ամբողջությամբ արտադրել Ուկրաինայում»,- ասել է նա։

Rheinmetall-ը արդեն Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ամենախոշոր գործըկերն է։ 2022թ. խումբը մոտ 900 մլն եվրոյի պատվերներ է ստացել, իսկ 2023թ. պատվերների ծավալը ավելացել է՝ հասնելով 2,5 մլրդ եվրոյի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ