News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեան ուրբաթ տիեզերք է արձակել իր առաջին ռազմական հետախուզական արբանյակը՝ այն բանից մեկ շաբաթ հետո, երբ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ առաջին անգամ ուղեծիր է դուրս բերել իր սեփական հետախուզական արբանյակը, տեղեկացրել է АР-ն։

Կալիֆոռնիական Վանդենբերգ կայանից Falcon 9 հրթիռի օգնությամբ արձակված SpaceX ըկերության հրթիռը առաջինն է հինգ լրտես արբանյակներից, որոնք Հարավային Կորեան ծրագրում է ուղարկել տիեզերք մինչեւ 2025թ։

Հարավային Կորեան սեփական ռազմական հետախուզական արբանյակներ չունի տեիեզերքում եւ մասամբ դիմում է ամերիկյան արբանյակների օգնությանը՝ Հյուսիսային Կորեայի գործողություններին հետեւելու համար։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը արձակումն անվանել է հաջող։ Հայտարարությունում նշվել է, որ արձակման միջոցով հարավկորեացի զինվորականները կունենան դիտարկման անկախ տիեզերական համակարգ։

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ անցած շաբաթ հաջող ուղեծիր է դուրս բերել իր Malligyong-1 հետախուզական արբանյակը։ Դրանից հետո Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ իր արբանյակը լուսանկարներ է փոխանցել ԱՄՆ-ում եւ Հարավային Կորեայում կարեւոր օբյեկտներից, ներառյալ Սպիտակ տունը եւ Պենտագոնը։

ԱՄՆ եւ Հարավային Կորեայի պաշտոնատար անձինք հաստատել են, որ հյուսիսկորեական արբանյակը ուղեծիր է դուրս բերվել, բայց կողմնակի շատ փորձագետներ կասկածում են, որ այն կարող է ռազմական իմաստով օգտակար եւ լավորակ  լուսանկարներ փոխանցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ