News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Իրանի ՌԾՈւ հրամանատար, դերծովակալ Շահրամ Իրանին հայտարարել է Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացման մասին, տեղեկացրել է Mehr-ը։

«Որպես դիտորդներ հրավիրված են նաեւ Պակիստանը, Բրազիլիան, Օմանը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւ կասպյան շրջանի որոշ հարեւան երկրներ»,- ասել է Իրանին։

Նա նաեւ տեղեկացրել է, որ երկրում ամենախոշոր ծովային շրջանում՝ Ջասկում կանցկացվի հիմնական փուլը տասնօրյա ժամկետով, իսկ մինչեւ տարեվերջ այս շրջանում կտեղակայվեն ծանր եւ բարձր հզորություն ունեցող ստորաբաժանումներ։

«Հաշվի առնելով ծանր նավերի թվաքանակի ավելացումը երկրում՝ մենք ծրագրում ենք ստեղծել ավելի խոշոր ծովային գոտի Կոնարկի շրջանում»,- ասել է Իրանին։

Անդրադառնալով տարածաշրջանի երկրների՝ «Deylaman» էսկադրոնային ականակրին տված արձագանքին՝ դերծովակալ Իրանին նշել է, որ Կասպյան տարածաշրջանի երկրների արձագանքը դրական է։

Նա հայտնել է, որ Կասպից ծովում առեւտրային փոխանակումների ծավալը, ինչպես նաեւ մոտեցումը նավագնացությանն այս ծովում, փոխվել է, նա կարծում է, որ ականակրի կառուցումը նույնպես կարող է օգնել Իրանի առեւտրային հատվածին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ