News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան շաբաթ օրը հայտնել է, որ ցանկացած միջամտություն իր արբանյակների աշխատանքին կհամարի պատերազմի հայտարարում եւ կմոբիլիզացնի իր զսպման միջոցները, եթե հարձակումն իր ռազմավարական ակտիվների վրա անխուսափելի լինի, տեղեկացրել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Փհենյանը կպատասխանի ԱՄՆ ցանկացած միջամտության տիեզերական տարածքում՝ չեզոքացնելով ամերիկյան լրտես արբանյակների կենսունակությունը, հայտնել է Հյուսիսային Կորեայի ՊՆ ներկայացուցիչը։

«Հյուսիսային Կորեան ինքնիշխան պետության օրինական տարածքի խախտման դեպքում կձեռնարկի պատասխան միջոցներ ինքնապաշտպանության նպատակով, որպեսզի խափանի կամ ոչնչացնի ամերիկյան հետախուզական արբանյակների կենսունակությունը»,- նշվել է հայտարարությունում։

Հյուսիսային Կորեան հայտնել է, որ նոյեմբերի 21-ին հաջող արձակել է առաջին ռազմական հետախուզական արբանյակը՝ դրա օգնությամբ ստանալով ԱՄՆ, Ճապոնիայի եւ ամերիկյան Գուամ տարածքի ռազմական օբյեկտների լուսանկարները։

ԱՄՆ Տիեզերական հրամանատարության ներկայացուցիչն այն հարցին, թե ունի արդյոք Վաշինգտոնը հյուսիսկորեական արբանյակների հետախուզական գործողություններն ընդհատելու հնարավորություն, պատասխանել է, որ ԱՄՆ-ն կարող է զրկել հակառակորդին տիեզերական հնարավորություններից՝ օգտագործելով տարբեր միջոցներ, տեղեկացրել է ամերիկյան RFA ընկերությունը։

Հինգշաբթի Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է մտցրել Հյուսիսային Կորեայի դեմ՝ ցուցակում օտարերկրյա գործակալներ ընդգրկելով, որոնց մեղադրել է պատժամիջոցները շրջանցելու մեջ՝ զանգվածային ոչնչացման իր զենքի ստեղծման համար եկամուտներ եւ տեխնոլոգիաներ ստանալու նպատալով։

Ուրբաթ Հարավային Կորեան սեւ ցուցակ է մտցրել 11 հյուսիսկորեացու՝ արբանյակների եւ բալիստիկ հրթիռների ստեղծմանը մասնակցելու համար, արգելելով նրանց մասնակցությունը ֆինանսական գործողություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ