News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Ավիահարվածների եւ հրետանային կրակի օգնությամբ Ֆիլիպինների զորքերը ոչնչացրել են 11 իսլամական զինյալների երկրի հարավում, տեղեկացրել է АР-ն՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Երկրի զինված ուժերը հարձակումն սկսել են ուրբաթ օրը՝ «Դաուլա Իսլամիա» եւ «Բանգսամորոյի ազատության իսլամական մարտիկներ» (BIFF) խմբավորումների ենթադրվող տեղի հետախուզական տվյալներ ստանալուց հետո (երկրի հարավ, Դատու Հոֆեր քաղաքի մոտ), տեղեկացրել են զինվորական պաշտոնյաները։

Բանակի մայոր Սաբեր Բալոգան տեղեկացրել է, որ կառավարական զորքերը հայտնաբերել են 11 մարմին երեքժամյա մարտից հետո։

Նրա խոսքով, այստեղից առգրավվել են նաեւ յոթ M16 եւ M14 հրացան, նռնականետեր եւ հինգ ինքնաշեն ռումբ։

Associated Press-ը տեղեկացվել է նաեւ կառավարության կոնֆիդենցիալ հաշվետվության մասին, որում նշվել է, որ Ֆիլիպինների ՌՕՈւ երկու կործանիչներ ութ 500 ֆունտանոց ռումբեր են նետել ներքին շրջաններում, որտեղ նկատվել են զինյալներ։ Երկու ռազմական ուղղաթիռ եւս հարվածներ է հասցրել զինյալներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ