News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Արհմիությունների պաղեստինամետ անդամները նստացույց են կազմակերպել Արեւմտյան Ավստրալիայի Ֆրիչմանթլ նավահանգստում՝ փորձելով խանգարել իսրայելական ZIM ընկերությանը պատկանող նավերի տեղաշարժին, տեղեկացրել է Australian Associated Press-ը։

«Friends of Palestine WA» խմբի կազմակերպիչները սպառնացել են խանգարել ZIM նավի գործունեությանը, որը պետք է շաբաթ ցերեկը մտներ նավահանգիստ։

Խումբը փակել է նավահանգիստ տանող բոլոր ճանապարհները, բայց ենթարկվել է ոստիկանության հրամանին եւ բաց թողել բեռնատարներին, որպեսզի քրեական հանցագործություն չկատարի։

Ցուցարարները նախատեսում են նավահանգստում մնալ տեղի ժամանակով մինչեւ ժամը 21.00-ն։

Ոստիկանները հետեւում են ցույցի ընթացքին։

Կազմակերպիչները AAP-ին տեղեկացրել են, որ ZIM-ի ժամանումը հետաձգվել է մինչեւ ժամը 22.45-ը, եւ նրանք մեկ անգամ եւս ստուգելու են, թե արդյոք ժամանակի փոփոխությունը չի ազդի ակցիայի տեւողության վրա։

Սա ընդվզողների վերջին ակցիան է, նրանք հանգստյան օրերին դուրս են գալիս փողոցներ ամբողջ երկրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ