News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը


ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում գերեվարված Արցախի նախկին ղեկավարներին, այդ թվում՝ նաև Ռուբեն Վարդանյանին: Այսօր՝ դեկտեմբերի 2-ին  հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«ԼՂ նախկին ղեկավարների ճակատագրի համար նրանք որևէ գործ չեն անում, որևէ պահանջ չեն ներկայացնում Ադրբեջանի իշխանություններին»,- ասաց նա։

Ըստ Զուրաբյանի՝ այս իշխանություններն անբարոյական կեցվածք են դրսևորում այն հարցերում, որոնք վերաբերում են Ռուբեն Վարդանյանին, քանի որ Ալավերդիում «Ապրելու երկիր» կուսակցության և ՀԱԿ դաշինքի միջոցով ընտրված քաղաքապետին շանտաժների միջոցով անվստահության գործընթաց են սկսում։

«Հաշվի առնելով այս հանգամանքը, այսօր իրենք գոնե մի քիչ համերաշխության դրսևորում ունենային, և այս կեղտոտ և ստոր ծրագիրն ինչ-որ չափով «ստոպ» անեին, չգնային առաջ։ Սա սրիկայություն է, անբարոյական կեցվածք է։ Այն նվաճումը, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ամբողջ աշխարհին, մեր հանրությանը, իբր, ժողովրդավարության առումով ունենք նվաճումներ, սա բացարձակ կեղծիք է, այս իշխանություններն իրենց կեցվածքով ցույց են տալիս, որ պատրաստ չեն ընդդիմադիր որևէ իշխանությանը հանդուրժել ՀՀ-ում»,-ասաց նա։

Զուրաբյանը հավելեց, որ իշխանությունը չի հանդուրժում որեւէ համայնքում ընդդիմադիր ղեկավարի, քանի որ ցանկանում են անվերահսկելիորեն թալանել երկիրը:

«Նրանք չեն ցանկանում, որ որեւէ լծակ հայտնվի իրենց վերահսկողությունից դուրս»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը
Կառավարության այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշվեց 2024 թվականի բյուջեի…
Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները
Ամենօրյա պարբերականությամբ բազմաթիվ փաստեր ենք արձանագրում...
Արամ Առաջինը հեռախոսազրույց է ունեցել Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ
Անդրադարձ է կատարվել Կովկասի եւ Միջին Արեւելքի վերջին իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած ցեղասպանություններին․․․
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը
Նա շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը․․․
Հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան
Օսկանյանը հիշեցրել է, որ կա Միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի...
Մեծ Բրիտանիային քննադատել են Ադրբեջանի վիճելի տարածքները վերականգնելու՝ ընկերություններին ուղղված ակնհայտ կոչի համար
Մեծ Բրիտանիային քննադատել են...
Ամենաշատ