News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 25-ի ժամը 23.45-ին Խուդյակովի փողոցի տներից մեկի տանիքն այրվելու վերաբերյալ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում էր ստացվել: ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գազի արտահոսքի հետևանքով պայթյուն էր առաջացել, և նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող 29-ամյա երիտասարդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հայտնում են ոստիկանությունից:

Դեկտեմբերի 1-ին «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ 29-ամյա երիտասարդը մահացել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ