News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը


Ինձ համար շատ մեծ խորհրդանշական նշանակություն ունի այն հանգամանքը, որ այսօր մի մարդ, որը խրամատներից  դուրս չգար, զբաղվեր ամրությունների  կառուցմամբ, նկատի ունեմ պաշտպանության նախարար Պապիկյանին, ժամանակ է գտնում զբաղվելու Ալավերդու համայնքապետարանի իշխանության ձեւավորման գործով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«ՙՄիկրոմակարդակով ժամանակ է գտնում, այսինքն դուք հասկանում եք՝ դա ինչ է նշանակում: Այսօր ավելի դժվար գործ, քան ՀՀ պաշտպանության նախարարի գործն է՝ չկա: Այսօր նա պետք է զբաղվեր միայն մեկ հարցով՝ ոնց է ապահովելու մեր պաշտպանունակությունը: Էդ մարդը ժամեր, օրեր, շաբաթներ  ժամանակ է գտնում միկրոմակարդակով կառավարելու մեր տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը եւ իշխանության ձեւավորման հարցերը: Սրանից ավելի վատ բան դժվար է պատկերացնել»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ