News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

Հնագետներն Անգլիայում հայտնաբերել են 1400-ամյա հեթանոսական տաճարի մնացորդներ, որը մի ժամանակ եղել է թագավորական համալիրի մի մասը։

Հայտնագործությունն արվել է այս ամռանը, Սաթոն-Հուի (Անգլիայի արեւելք, Սաֆֆոլք կոմսություն) պեղումների ժամանակ։ Պատմական վայրը  սկզբում վերագրվել է  7-րդ դարին։ 1939թ. առաջին պեղումներից հետո հնագետները պեղել են զարմանալի գտածոներ, ներառյալ 18 դամբանաբլուրները եւ անգլոսաքսոնական նավը։

Ավելի քան 200 կամավորների, այդ թվում դպրոցականների օգնությամբ հնագետները պեղել են տաճարի եւ երկու արտաքին փայտե շինությունների հիմքը։ Ամբողջ համալիրի մակերեսը, հավանաբար, կազմել է 15 հեկտար, նշվել է Suffolk Heritage Explorer-ի՝ Սաֆֆոլք կոմսության խորհրդի կայքի հաղորդագրությունում։

Հնագետները կարծում են, որ թագավորական համալիրը հավանաբար ղեկավարել է Արեւելյան անգլների թագավոր Ռեդվալդը, որը քրիստոնեություն է ընդունել եւ մահացել մոտ 627թ.։ Կարծիք կա, որ նա թաղվել է Սաթոն-Հուում։

Կամավորները պեղել են նաեւ կավե այրված կաղապար, որն օգտագործվել է ձիասարքի ձուլման եւ արտադրության թափոնների վերացման համար, ինչը վկայում է 7-րդ դարում մետալուրգիայի (մետաղամշակման) առկայության մասին։ Հայտնաբերվել են նաեւ երկու գերեզմաններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ