News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մենք կողմ կլինենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հրավիրված մամուլի ասուլիսին աասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Այս տապալումների, մեր այս խայտառակ վիճակի, երբ որ ամենք հայոց աշխարհ ենք կորցրել եւս մեկ անգամ, սա կոնկրետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության   հետեւանք է՝ 2018 թվականից սկսած: Ինքը իր այդ սխալական, չգիտըեմ ում շահերին ծառայելու քաղաքակնությունը շարունակելու է, հետեւաբար սա ոչ մի լավ բան չի խոստանում, հետեւաբար մենք ինչքան շուտ ազատվենք այս իշխանություններից, այնքան լավ: Այս առումով  արտահերթ ընտրությունները շատ էլ ճիշտ կլիներ, որ անցկացվեին Հայաստանում»,-ասաց նա:

 Զուրաբյանը նշում է, որ ստեղծված իրավիճակում  իդեալական կլիներ, որ արտահերթ ընտրություններով իշխանությունը հեռանար, քանի որ ներքին անկայութնությունը վտանգավոր կլիներ, սակայն կարծում է, որ արտահերթ ընտրություններ իրատեսական չեն, քանի որ իշխանությունը չի գնա դրան:

«Իրենք դատական իշխանությունը հավաքել են իրենց ձեռքը, իրավապահ համակարգը հավաքել են, մենք տեսնում ենք դրա արդյունքը, ինչո՞ւ հիմա պիտի գնան արտահերթփ ըտնտրությունների:  Մի տարբերակ եմ միայն տեսնում դրան գնալու: Բանն այն է, որ 2021 թվականին իշխանությունը ընտրության գնացել է հետեւյալ ծրագրով՝ ապահովել խաղաղությունը եւ Ղարաբաղի հարցի լուծումը անջատում հանուն փրկության սկզբունքով: Այսինքն ՔՊ-ն չունի մանդատ հանձնելու Արցախը Ադրբեջանին եւ խաղաղության պայմանագիր ստորագրելու, եթե դա անի, կստացվի, որ խաբել են ընտրություններին, խոստացել են մի բան արել են լրիվ հակառակը: Այսինքն, եթե խաղաղության պայմանագիր պետք է ստորագրեն, պետք է գնան նոր ընտրություններին, այս առումով ես սկեպտիկ եմ դեռ: Չնայած՝ այս իշխանությունները հասկացել են՝ ինչ անում են՝ մարսում են, ինչ հնարավոր զիջումների մասին ասես խոսում են, որովհետեւ խաղաղության ծրագիրը դարձել է ինքնանպատակ: Իշխանությունները որոշել են, որ այս զիջումները սահման չունեն,ք անի որ  կարեւորը խաղաղությունն է»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ