News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր տնօրեն Քլեր Մագոնեն մեղադրել է իսրայելական զորքերին իրենց շարասյան վրա կրակ բացելու մեջ։

«Այդ մեղադրանքները շատ լուրջ են, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել, շատ լուրջ է»,- franceinfo-ի ռադիոյի հարցազրույցում ասել է Քլեր Մագոնեն։

Կազմակերպության ղեկավարը հայտարարել է իսրայելական բանակի պատասխանատվության մասին նոյեմբերի 18-ին իրենց շարասյան վրա Գազայի հատվածում կրակ բացելու հարցում, որի հետեւանքով զոհվել է երկու մարդ, շարասյունը փորձում էր տեղափոխվել երկրի հարավ։

Քլեր Մագոնեն հավաստիացրել է, որ «քաղաքացիական անձանց եւ հումանիտար բեռների շարասյունը հստակ իդենտիֆիկացված էր»։

Կազմակերպությունը նաեւ նշել է, որ իսրայելական իշխանություններին տեղեկացրել է այդ շարասյան մասին։

Նրա խոսքով՝ երկու օր անց իսրայելցիները ոչնչացրել են այդ նույն մեքենաները, որոնք կայանել էին կազմակերպության կլինիկայի առջեւ։

«Իսրայելական բանակը ոչնչացրել է մեքենաները բուլդոզերով եւ այրել դրանք, ինչի հետեւանքով այրվել է կլինիկան, որտեղ թաքնվել էին թիմերը»,- նշել է կազմակերպության գլխավոր տնօրենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը համաձայնության են եկել մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ. Al Arabiya
Համաձայնագրի մանրամասները չեն ներկայացվել, սակայն այդ փաստը հաստատել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը...
ՄԱԿ-ում տեղեկացրել են, որ Գազայի բնակչության մեկ քառորդը քաղցից մահանալու շեմին է
Գազայի բնակչության մեկ քառորդը կարող է մահանալ սովից...
Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
Նա հույս է հայտնել, որ Իսրայելի ղեկավարությունը կկանգնի ռազմական տրիբունալի առջև․․․
Իսրայելը պատերազմի ընթացքում 10 միլիարդ դոլարի հայրենական արտադրության զենք է գնել
Գազայում պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին․․․
ՀԱՄԱՍ-ի առաջնորդը Գազայում իրեն շրջապատել է պատանդների «կենդանի վահանով». WP
Յահյա Սինվարը անկլավի թունելների ցանցում է...
Ճապոնիան 32 մլն դոլարի օգնության լրացուցիչ փաթեթ կտրամադրի Գազայի հատվածին
Ճապոնիայի կառավարությունը լրացուցիչ օգնություն կհատկացնի Գազայի հատվածին...
Ամենաշատ