News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը հրապարակված հետազոտության համաձայն՝ քաղաքները կլիմայի ոլորտում անհրաժեշտ ֆինանսավորման միայն մի փոքր մասն են ստանում, մանավանդ ցածր եկամուտ ունեցող երկրներում, տեղեկացրել է Reuters-ը։

Քաղաքների կլիմայական ֆինանսավորման ղեկավարների դաշինքը (CCFLA) հայտնել է, որ քաղաքները գտնվում են  կլիմայական վտանգների առաջնագծում եւ պատասխանատու են գլոբալ արտանետումների երեք քառորդի համար, բայց զարգացման բազմակողմանի բանկերը (ԶԲԲ) պետք է նոր ռազմավարություններ ընդունեն ֆինանսավորման դեֆիցիտը վերացնելու համար։

Զարգացման խոշոր բազմակողմանի բանկերի իրականացրած հետազոտության համաձայն՝ քաղաքներն ստացել են իրենց անհրաժեշտ ֆինանսավորման միայն 1 տոկոսը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի ոլորում, որը, ըստ գնահատականների, տարեկան կհասնիէ 5,4 տրլն դոլարի մինչեւ 2030թ.։

ԶԲԲ ֆինանսավորման բաժինը կազմել է 62 մլրդ դոլար 2015-2022թ. կամ ընդհանուր ծավալի 21 տոկոսը, չնայած ամբողջ աշխարհում ուրբանացման արագ տեմպերին, նշվել է հետազոտությունում քաղաքային կլիմայի հետ կապված 815 նախագծերի տվյալների ուսումնասիրությունից հետո։

Չնայած քաղաքներն ամենախոցելին են կլիմայի փոփոխությունների հարցում, դրանք Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում քաղաքային կլիմայական ֆինանսավորման  հատկապես ցածր բաժին են ստացել, ընդ որում՝ հետազոտությունում հիշատակվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսին են վարկունակությունը եւ կապիտալի շուկաների սահմանափակ հասանելիությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ