News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

2005 թվականից Սանկտ Պետերբուրգում աշխատող «Կենտրոնական կայարան» («Центральная станция») գեյ-ակումբը հայտարարել է փակվելու մասին։ Հարթակի տերը հրաժարվել է երկարացնել վարձակալությունը «ԼԳԲՏ շարժման» արգելքի պատճառով, տեղեկացրել է ակումբի վարչությունը «ВКонтакте»-ում։ «Осторожно, Москва» Թելեգրամ-ալիքի տվյալներով՝ այս գիշեր մայրաքաղաքում տեղի են ունեցել գեյ-ակումբների շուրջկալներ։

Ոստիկանության աշխատակիցները մտել են մետրոյի «Ավտոզավոդսկայա» եւ «Պոլյանկա» կայարանների մի քանի ակումբներ։ Ստուգումներ են կատարվել նաեւ գեյ-սաունաներում, այդ թվում Ցվետնոյ բուլվարում։ Տեղեկացվել է Մալայա Յակիմանկայի հաստատության շուրջկալի մասին, որտեղ տեղի էր ունենում ԼԳԲՏ-հանրույթի երեկույթ։ Թելեգրամ-ալիքի տվյալներով՝ ակումբում մոտ 400 մարդ կար։ Ոստիկանները ստուգում են իրականացրել թմրանյութերի որոնման պատրվակով։ Որոշ այցելուներ ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։

2013թ. Ռուսաստանում ընդունվել է օրենք, որն արգելում է «ոչ ավանդական սեռական հարաբերությունների» քարոզումը անչափահասների շրջանում։ 2022թ. ընդունվել է օրենք, որը սահմանել է ցանկացած տեղեկատվության տարածման արգելք, տեղեկատվություն, որը «քարոզում է ոչ ավանդական սեռական հարաբերություններ, մանկապղծություն կամ սեռափոխություն» բոլոր տարիքի անձանց շրջանում։ 2023թ. նոյեմբերի 23-ին Ռուսաստանի գլխավոր դատարանը արդարադատության նախարարության հայցով «ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժումը» ճանաչել է ծայրահեղական, գրել է «Կոմերսանտը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ