News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը շաբաթ օրը հրապարակել է վերջնական կանոնները՝ ուղղված նավթագազային արդյունաբերությունում մեթանի արտանետումների դեմ պայքարին, տեղեկացրել է Reuters-ը։

Կանոնները, որոնք մշակվում էին երկու տարի, հայտարարվել են ԱՄՆ պաշտոնատար անձանց կողմից ՄԱԿ կլիմայի փոփոխության COP28 գագաթաժողովում, որը տեղի է ունենում Դուբայում։  Սպասվում է, որ ԱՄՆ-ն եւ այլ երկրներ կներկայացնեն, թե ինչպես են կատարում 150 երկրների խոստումը, որը տվել են երկու տարի առաջ, մեթանի արտանետումները 30 տոկոսով կրճատելու մասին։

Մեթանը մթնոլորտ աննկատ թափանցելու հատկություն ունի հորատման վայրերից, գազատարներից եւ նավթագազային այլ սարքավորումներից։ Այն տաքացնելու ավելի մեծ պոտենցիալ ունի, քան ածխաթթու գազը, եւ ավելի արագ է քայքայվում մթնոլորտում, ուստի մեթանի արտանետումների սահմանափակումը կարող է ավելի մեծ ազդեցություն գործել կլիմայի փոփոխությունների սահմանափակման վրա։

Նոր քաղաքականության համաձայն՝ կարգելվի բնական գազի սովորական այրումը վերջերս փորված հորատանցքերում, իսկ նավթային ընկերություններից կպահանջեն հետեւել արտահոսքին հորատանցքերից եւ կոմպրեսորային կայաններից։ Բացի այդ, կսահմանվի կողմնակի հեռահար զոնդավորման ծրագիր այսպես կոչված «գերճառագայթիչներից» մեթանի մեծ արտահոսքերը հայտնաբերելու համար։

ԱՄՆ գնահատականներով՝ այս կանոնները կկանխեն մթնոլորտում մոտ 58 մլն տոննա մեթանի հայտնվելը 2024-2028թթ., ինչը գրեթե համարժեք է 2021թ. էներգետիկ սեկտորում ածխաթթու գազի բոլոր արտանետումներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ