News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ի ժամը 14.14-ին ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված 64-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 12.40-ից ժամը 13.05-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշենի 4-րդ թաղամասից մինչև Բաղրամյան պողոտայի՝ Մետրոպոլիտենի կանգառն ընկած ճանապարհատվածում թիվ 8 երթուղու միկրոավտոբուսում երեք անհայտ անձինք իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր և 44 000 դրամ կար, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ ձերբակալվել ոստիկանության ծառայողների կողմից: : Հայտնում են ոստիկանությունից:

Նշված վայրում գտնվող ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, լսելով կնոջ դրամապանակը գողանալու մասին, ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել 30-ամյա, 33-ամյա և 29-ամյա երեք երիտասարդի:

Գողոնը հայտնաբերվել է:

Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Տպել
Ամենաշատ