News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

Առնվազն երեք մարդ է զոհվել և տասնյակները վիրավորվել  կիրակի օրը ապստամբների զավթած Ֆիլիպինների հարավում կաթոլիկական պատարագի ժամանակ ռումբի պայթյունից, հայտնում է AFP-ն:

Երկրի նախագահ Ֆերդինանդ Մարկոսը կատարվածի համար մեղադրել է «օտարերկրյա ահաբեկիչներին»։

Պայթյունը տեղի է ունեցել երկրի ամենամեծ մուսուլմանական քաղաքի՝ Մարավիի Մինդանաոյի պետական ​​համալսարանի մարզադահլիճում սովորական արարողության ժամանակ, հայտնել է շրջանային ոստիկանության ղեկավար Ալան Նոբլեզան:

«Մենք հետաքննում ենք՝ արդյո՞ք դա ինքնաշեն պայթուցիկ է եղել, թե նռնակի նետում», - ասել է Նոբլեզան:

Նոբլեզան հայտնել  է, որ ոստիկանությունը հետաքննում է՝ արդյո՞ք պայթյունը պատասխան գործողություն է Ֆիլիպինների ուրբաթ օրվա ռազմական ավիահարվածին, որի հետևանքով  Մինդանաոյում «Դաուլա Իսլամիա-Ֆիլիպիններ» կազմակերպության 11 իսլամիստ է սպանվել:

Հետաքննության մյուս վարկածը պայթյունին    «Մաուտե» և «Աբու Սայաֆ» գրոհայինների խմբերի մնացորդների մասնակցության կասկածն է, որոնք Մարավին շրջափակման մեջ էին պահել 2017 թվականին, ասել է Նոբլեզան:

Ֆիլիպինների զինվորականները վհետ գրավեցին ավերված քաղաքը հինգ ամիս տևած մարտերից հետո, որը խլեց ավելի քան 1000 մարդու կյանք այն բանից հետո, երբ հարյուրավոր օտարերկրյա և տեղացի զինյալներ, որոնք հանդես էին գալիս հանուն «Իսլամական պետության», գրավեցին այն 2017 թվականի մայիսին:

Մանիլան խաղաղության պայմանագիր կնքեց երկրի ամենամեծ ապստամբ խմբավորման՝ Մորոյի իսլամական ազատագրման ճակատի հետ 2014 թվականին՝ վերջ դնելով  նրանց մահաբեր զինված ապստամբությանը:

Սակայն մուսուլման զինյալների փոքր խմբերը, որոնք դեմ են խաղաղ համաձայնագրին, շարունակում են մնալ, այդ թվում՝ «Իսլամական պետություն» խմբավորմանը հավատարմության երդում տված մարտիկները:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ