News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 3-ին, ժամը 04:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝  Է․ Ա․) բախվել է կայանած «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Շ․) և «Renault» մակնիշների ավտոմեքենաներին․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ