News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանը կիրակի օրը Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև պատերազմի երկու կողմերին կոչ է արել պահպանել միջազգային իրավունքը և թույլատրել մարդասիրական օգնություն հասցնել շրջափակված Գազայի հատված, հայտնում է Reuters-ը։

«Ինչ վերաբերում է հումանիտար հասանելիությանը, օրենքը թույլ չի տալիս կասկածներ ունենալ», - ասել է Քարիմ Խանը հոկտեմբերի 7-ին Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումների վայրերը և օկուպացված Արևմտյան ափում Պաղեստինի ինքնավարություն կատարած քառօրյա այցից հետո:

«Քաղաքացիական անձինք պետք է հիմնական սննդամթերքի, ջրի և խիստ անհրաժեշտ բժշկական պարագաների հասանելիություն ունենան՝ առանց հետագա ուշացման, ճիշտ տեմպերով և մասշտաբով», - ասել է Խանը, հավելելով, որ ՀԱՄԱՍ-ը չպետք է չարաշահի նման օգնությունը:

Նա ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է հարգեն միջազգային մարդասիրական իրավունքը։

«Եթե դուք դա չեք անում, մի բողոքեք, երբ իմ գրասենյակը  գործողություններ է պահանջում»,- ասել է ՄՔԴ դատախազը։

Խանը նաև Իսրայելին առաջարկել է դատարանի աջակցությունը հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ ՀԱՄԱՍ-ի կողմից կատարված հանցագործությունների հետաքննության համար, չնայած որ երկիրը Հաագայի դատարանի անդամ չէ և չի ճանաչում նրա  իրավասությունը:

Միաժամանակ, նա նաև Իսրայելին կոչ է արել ամեն ինչ անել  իր հարձակումների ժամանակ Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար և խանգարել գրավյալ Արևմտյան ափի իսրայելցի վերաբնակիչներին այնտեղ պաղեստինցիների վրա հարձակվելուն։:

Մերձավոր Արևելքում պատերազմի բռնկման պահից երկու կողմերն  էլ մեղադրանքներ են հնչեցրել ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ