News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Գերմանիան ձգտում է 20 մլրդ եվրոյի չափով կրճատել այն գումարը, որը հատկացնում է ԵՄ-ի հիմնադրամին՝ Ուկրաինային սպառազինելու համար, ասվում է Daily Telegraph-ի ձեռք բերած փաստաթղթում:

Գաղտնի «ոչ պաշտոնական փաստաթղթում» Բեռլինը պնդում է, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF) պետք է հաշվի առնի միլիարդավոր դոլարների ռազմական օգնությունը, որը երկկողմանի հիմունքներով նա նվիրաբերել է Կիևին:

Ինչպես նշում է պարբերականը, այս փաստաթուղթը անհանգստություն է առաջացրել եվրոպական մայրաքաղաքներում՝ կապված այն բանի հետ, որ կանցլեր Օլաֆ Շոլցը կարող է խափանել ԵՄ-ի ապագա փորձերը՝ Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում աջակցելու համար։

Մեկ այլ փաստաթղթում, որին ծանոթացել է The Daily Telegraph-ը, Ֆրանսիան պնդում է, որ (EPF-ն պետք է դադարեցնի զենք մատակարարել անդամ երկրների պաշարներից և փոխարենը կենտրոնանա եվրոպական զենք արտադրողներից ռազմական օգնության «ընդհանուր գնումների» վրա:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ