News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

9 մարդ է սպանվել, 15-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ զինած անձինք պայթուցիկներով հարձակում են գործել Պերուի Պոդերոսա հանքահորի վրա և պատանդներ վերցրել,   հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին։

Ոստիկանությունը հայտնել է, որ վերահսկում է իրավիճակը, յոթ մարդ ձերբակալվել է, առգրավվել է զենք:

Ընկերությունը հայտարարել է, որ նախորդ հարձակումների հետևանքով արդեն իսկ զոհվել էր յոթ  աշխատող և ավերվել է 10 էլեկտրական սյուն: Ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ հանցավոր կազմակերպությունը գործել է «բացարձակ անպատժելիորեն՝ REINFO-ի կողմից տրամադրված պաշտպանության քողի ներքո»:

REINFO-ն ծրագիր է, որը Պերուի կառավարությունն օգտագործում է տնայնագործ  հանքագործներին թույլտվություններ տրամադրելու համար 2017 թվականից:

Պերուի հանքարդյունաբերության, նավթի և էներգիայի ազգային միությունը նույնպես հայտարարություն է տարածել՝ դատապարտելով հարձակումը և կոչ է արել կառավարությանը միջոցներ ձեռնարկել կարգուկանոնը վերականգնելու համար տարածաշրջանում, «որտեղ անօրինական հանքագործները ցանկանում են ազատագրված տարածքներ ստեղծել և ստիպել տեղի բնակչությանը ենթարկվել բռնության միջոցով»:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ