News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին Իրաքին կոչ է արել շարունակել հակաիրանական ահաբեկչական խմբավորումների ջախջախումը արաբական երկրի Քուրդիստանի շրջանում և հեռացնել նրանց սահմանամերձ շրջաններից, գրում է Tasnim-ը։

Կիրակի օրը Բաղդադում Իրաքի ներքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին երախտագիտություն է հայտնել Իրաքի կառավարությանը հակաիրանական ահաբեկչական խմբավորումներին Իրանի հետ Քուրդիստանի սահմաններից դուրս բերելու համար:

Ակնկալվում է, որ Բաղդադի կառավարությունը կշարունակի իր գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկչական խմբավորումներն ամբողջությամբ չեն զինաթափվել, ասել է իրանցի գեներալը՝ նշելով, որ «դեռևս մտավախություններ ու ակնարկներ կան Իրանի հետ ընդհանուր սահմանի երկայնքով մի շարք ահաբեկչական տարրերի առկայության մասին»։

Իրանի և Իրաքի միջև 1500 կմ սահմանը պետք է ապահով սահման լինի բարեկամության, առևտրի և զբոսաշրջության համար, ասել է հրամանատարը։

Իրաքը գործողությունների շարք է իրականացրել՝ ի պատասխան Իրանի մտահոգությունների այն բանից հետո, երբ Թեհրանը սեպտեմբերի 19-ին վերջնաժամկետ սահմանեց իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության համար՝ ընդհանուր սահմանի երկայնքով տեղակայված «հակաիրանական ահաբեկիչների» դեմ քայլեր ձեռնարկելու համար:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մի քանի ռազմական հարված է հասցրել իրաքյան Քրդստանում զինյալների դիրքերին 2022 թվականին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ