News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Արևելյան սահմանի փակումից հետո Էստոնիան մնում է Ռուսաստան մտնելու կամ Ռուսաստանի Դաշնությունից Ֆինլանդիա մեկնելու առավել մատչելի տարբերակներից մեկը:

Էստոնիայի ոստիկանության և  սահմանային վարչության պետ Եվա Կալմուսը Yle-ին ասել է, որ աշխուժությունը պայմանավորված է Ֆինլանդիայից Ռուսաստան երթևեկությամբ։

Այս պահին միջինում շաբաթական հազարով ավելի շատ մարդ է հատում սահմանը, քան սահմանը փակելու Ֆինլանդիայի որոշումից առաջ։ Սա սովորականից 25%-ով ավելի է։

Կալմուսը նշել է, որ Էստոնիան կարող է հետևել Ֆինլանդիայի օրինակին։

«Խնդրում ենք չմեկնել Ռուսաստան։ Նրանք, ովքեր արդեն մեկնել են Ռուսաստանի Դաշնություն, կարող են հայտնվել փակուղում, երբ վերադառնալը շատ դժվար կլինի»,- նշել է Էստոնիայի սահմանային ծառայության ներկայացուցիչը։

Նա նշել է, որ նման որոշումը կարող է շատ արագ կայացվել։ Էստոնիայի սահմանին անցակետերը կարող են փակվել կառավարության որոշումից հետո մեկ ժամվա ընթացքում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ