News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Առնվազն 20 մարդ է զոհվել Տանզանիայի հյուսիսում գտնվող Մանյարա շրջանում հորդառատ անձրևների պատճառով հեղեղումների հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։

«Մենք շատ ցնցված ենք այս իրադարձությունից»,- ասել է երկրի նախագահ Սամիա Սուլուխու Հասանը:

Նա հանձնարարել է անվտանգության ծառայություններին, առողջապահության նախարարությանը և այլ համապատասխան մարմիններին՝ բոլոր ջանքերը գործադրել շարունակական որոնողափրկարարական աշխատանքներում՝ հետագա մահերը  կանխելու համար:

Շաբաթ երեկոյան հորդառատ անձրևը սողանքներ է առաջացրել Հանանգ լեռան որոշ հատվածներում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ հավելելով, որ ջուրը քշել տարել է նաև անասուններին:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ