News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Հազարավոր մարդիկ կիրակի օրը երթով անցել են Բրյուսելի կենտրոնով՝ հայտարարելով կլիմայի փոփոխության վտանգների մասին, քանի որ Դուբայում ավարտվում է COP28 կլիմայական գագաթնաժողովը, հայտնում է AP-ն:

«Մենք պետք է փրկենք մեր մոլորակը։ Սա միակ տեղն է, որտեղ գարեջուր կա»,- գրված էր երթի պաստառներից  մեկի վրա։

Միջոցառումը կազմակերպած Կլիմայի կոալիցիայի ակտիվիստները կոչ են արել քաղաքական գործիչներին ավելի վճռական միջոցներ ձեռնարկել գլոբալ տաքացման դեմ պայքարում։:

Դուբայի կլիմայական գագաթնաժողովում երկրները խոստացել են միջոցներ ձեռնարկել յոթ տարում   ջերմոցային գազերի արտանետումները գրեթե կիսով չափ կրճատելու համար, որպեսզի սահմանափակեն գլոբալ տաքացումը մինչև 1,5 աստիճան Ցելսիուսի (2,7 աստիճան Ֆարենհեյթ)՝ համեմատած նախաարդյունաբերական ժամանակների հետ: Բայց Բրյուսելում երթի մասնակիցները դժգոհել են, որ Եվրոպան բավականաչափ կամ արագ չի անում դա:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ