News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

 Նյու Յորքում կիրակի վաղ առավոտյան տղամարդը  դանակահարել է չորս ազգականի, այդ թվում՝ երկու երեխայի, այնուհետև հրդեհել է շենքը և դանակահարել երկու ոստիկանի, նախքան նրանցից մեկը մահացու վիրավորել է նրան, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Միջադեպը տեղի է ունեցել Քուինսի ծովափնյա շրջանում։

Ոստիկանությունը տուն է կանչվել առավոտյան ժամը 5:10-ին, երբ մի երիտասարդ կին զանգահարել է 911 և ասել, որ իր հորեղբոր տղան  սպանում է իր ընտանիքի անդամներին, առավոտյան մամուլի ճեպազրույցում ասել է Նյու Յորքի ոստիկանական բաժնի պետ  Ջեֆրի Մեդրին:

Երբ ոստիկանները մոտեցել են մուտքին, նրանք կանգնեցրել են մի տղամարդու, որը փորձել է լքել  տարածքը ուղեբեռով, սակայն ընդամենը վայրկյաններ անց նա հանել է դանակը և հարձակվել ոստիկանների վրա:

Կասկածյալի վրա կրակել և սպանել է վիրավոր ոստիկաններից մեկը։

Դեպքի վայրից հոսպիտալացվել է 11-ամյա մի աղջիկ, որն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։

Տանը հայտնաբերվել է ևս երեք մարդու՝ 12-ամյա տղայի, 44-ամյա կնոջ և մոտ 30 տարեկան տղամարդու, դի։

61-ամյա մի կին ծանր վիրավորվել է։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ