News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Շաբաթ երեկոյան Փարիզի Էյֆելյան աշտարակի մոտ գերմանացի զբոսաշրջիկի սպանության և երկու հոգու, այդ թվում՝ բրիտանացու վիրավորելու մեջ կասկածվող 26-ամյա երիտասարդը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը սոցցանցերում հրապարակված տեսանյութում, կիրակի հայտնել  է Ֆրանսիայի  ահաբեկչության դեմ պայքարի դատախազ Ժան-Ֆրանսուա Ռիկարը, տեղեկացնում է Reuters-ը։

Ռիկարը մամուլի ասուլիսում ասել է նաև, որ   հետաքննություն է սկսվել ահաբեկչական կազմակերպության հետ կապված սպանության և սպանության փորձի մեղադրանքով։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Փարիզի հենց կենտրոնում՝ Էյֆելյան աշտարակի մոտ, 26-ամյա երիտասարդի կողմից դանակով ու մուրճով հարձակման հետևանքով գերմանացի զբոսաշրջիկի մահվան և ևս երկու մարդու վիրավորվելու մասին։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար  Դարմանինն ասել է, որ կասկածյալը բղավել է «Ալլահ աքբար», իսկ ավելի ուշ ոստիկաններին հայտնել, որ վրդովված է, քանի որ «այդքան շատ մուսուլմաններ են զոհվում Աֆղանստանում և Պաղեստինում»:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ