News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի կառավարությունը համաձայնել է դուրս բերել իր զինվորներին Մալդիվյան կղզիներից, ասել է նախագահ Մոհամեդ Մուիզուն։

Մուիզուն սեպտեմբերին հաղթել է նախագահական ընտրություններում՝ խոստանալով վերացնել ոչ մեծ հնդկական ռազմական ներկայությունը (մոտ 75 մարդ)։

«Քննարկումների ընթացքում Հնդկաստանի կառավարությունը համաձայնել է դուրս բերել հնդիկ զինվորներին»,- լրագրողներին ասել է Մուիզուն։ «Մենք նաեւ պայմանավորվել ենք ստեղծել բարձր մակարդակի կոմիտե զարգացման նախագծերի հետ կապված հարցերի լուծման համար»։

Հնդկաստանը  Մալդիվներին որոշակի ռազմական տեխնիկա է տրամադրում, օգնում տարերային աղետների արձագանքմանը եւ այնտեղ ռազմածովային նավաշինարանի կառուցմանը։

Հնդկաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան Նյու Դելիում Reuters-ին տեղեկացրել է, որ Հնդկաստանի եւ Մալդիվների միջեւ այս հարցի շուրջ տեղի են ունեցել բանավեճեր, եւ երկու կողմերն ընդունել են Հնդկաստանի ցուցաբերած օգնության կարեւորությունը։

Մալդիվները «ընդունել են այդ (հնդկական) պլատֆորմների օգտակարությունը... Բանավեճերն այն մասին, թե ինչպես աջակցել դրանց աշխատունակությանը, շարունակվում են։ Հիմնական խումբը, որը երկու կողմերը համաձայնել են ստեղծել, կքննարկի առաջ ընթանալու մանրամասները»,- ասել է մալդիվցի պաշտոնյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ