News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացի նախկին դիվանագետ, Բոլիվիայում ԱՄՆ դեսպան ծառայած Մանուել Ռոչան ձերբակալվել է որպես Կուբայի կառավարության գաղտնի գործակալ աշխատելու մեղադրանքով, տեղեկացրել է Associated Press-ը։

73-ամյա դիվանագետը ձերբակալվել է Մայամիում՝ քրեական հանցագործություն կատարելու մեղադրանքով, գործի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն երկուշաբթի, դատական նիստում, տեղեկացրել են գործակալության աղբյուրները։

Աղբյուրներից մեկը տեղեկացրել է, որ Ռոչան մեղադրվում է Կուբայի կառավարության շահերն առաջ տանելու մեջ։ Դաշնային օրենքը պահանջում է, որպեսզի ԱՄՆ տարածքում օտարերկրյա կառավարության կամ կազմակերպության քաղաքական պատվերները կատարող մարդիկ գրանցվեն արդարադատության նախարարությունում, որը վերջին տարիներին ուժեղացրել է քրեական հետապնդումը օտարերկրյա շահերի անօրինական աջակցման հարցում։

Ռոչայի 25-ամյա դիվանագիտական գործունեությունն անցել է ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական վարչակազմերի ղեկավարության օրոք, դրա մեծ մասի ընթացքում նա աշխատել է Լատինական Ամերիկայում սառը պատերազմի ժամանակ։ Նրա դիվանագիտական պաշտոնները ներառել են աշխատանքը Կուբայում ԱՄՆ շահերի բաժնում՝ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն լիակատար դիվանագիտական հարաբերություններ չուներ Ֆիդել Կաստրոյի կոմունիստական կառավարության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ