News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

«Նոր տարին կբերի խաղաղություն, շա՜տ սեր, շա՜տ բարություն, շա՜տ ջերմություն ու հոգատարություն». այս կարգախոսով և մաղթանքներով բացվեց Seasons Park Station-ը։

SER_6706.JPG (296 KB)

Այս տարի Seasons Park Station-ի բացման միջոցառումն արցախյան շնչով էր։ Ելույթ ունեցան Արցախի տաղանդավոր երեխաներն ու մշակութային խմբերը՝ «Լիլիթ Ավանեսյան և սաները», Հադրութի երեխաների «Դիզակ Արտ մշակութային կենտրոնը»։ Երեկոն վարում էին Արցախի ամենաերիտասարդ բլոգեր՝ Տիգրանը (TigranBlog) և դերասանուհի, հաղորդավարուհի Տոմա Պետրոսյանը։

2.JPG (200 KB)

2024 թվականը մենք դիմավորում ենք Արցախի մեր հայրենակիցների հետ, և միջոցառման գլխավոր նպատակն էր հատկապես երեխաների համար ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նրանք կզգան անսպառ սերն ու հոգատարությունը, կհավատան Ամանորի հեքիաթին ու հրաշքին, և Ամանորը կդիմավորեն մի մեծ ընտանիքով՝ մտապահելով վեհ ու պայծառ երազանեքներ։

Սիզընս այգում կազմակերպված միջոցառումը մեկն էր «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ Արցախի մեր հայրենակիցներին, նրանց ինտեգրմանն ուղղված նախաձեռնություններից և ծրագրերից։ «Երեմյան Փրոջեքթսի» հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանի հաղորդմամբ՝ այս ընթացքում «Երեմյան Ակադեմիայում» խոհարարության, հրուշակագործության և սպասարկման ոլորտի արագացված անվճար դասընթացներ են կազմակերպվել՝ կարճ ժամանակում անհրաժեշտ հմտություններ փոխանցելու համար, Ընկերությունում օպերատիվ կերպով կազմակերպվել է Արցախից տեղահանված թիմակիցների աշխատանքի անցնելու գործընթացը։

DSC02881.JPG (257 KB)

Նախաձեռնություններից մեկն էլ իրականացվում է Արցախի տաղանդավոր գեղանկարիչների և արվեստագետների համագործակցությամբ.

«Մեր ամենամյա կորպորատիվ օրացույցները, որոնք միշտ հստակ թեմատիկա և ուղղվածություն են ունենում, այս անգամ լինելու են Արցախի տաղանդաշատ նկարիչների կտավներով, որտեղ ներկայացված է Արցախը, Արցախի չքնաղ բնապատկերը, մշակույթն ու կոլորիտը։ Իսկ Seasons Park Station-ի բացման միջոցառումը մաս է կազմում «Երեմյան Փրոջեքթսի» ընդհանուր քաղաքականության և ծրագրերի։ Այս տարվա ուղերձն էր, որ Նոր տարին կբերի շատ սեր, ջերմություն, հոգատարություն և, իհարկե, խաղաղություն։ Սա ոչ միայն մեր ուղերձն է, այլև մեծագույն երազանքն ու ցանկությունը։ Մեր ամբողջ սերն ու հոգատարությունը մենք փոխանցելու ենք մեր հայրենակիցներին, քաղաքի հյուրերին ու բնակիչներին՝ հուսալով, որ 2024 -ը կիրականացնի բոլորիս երազանքները»,-նշեց Անահիտ Գևորգյանը։

Միջոցառման մասնակից խմբերից «Դիզակ Արտ» մշակութային, երիտասարդական կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրիյանը նշեց.

«Մենք շատ բարդ տարի ունեցանք։ Բոլորիս պետք էր զգալ և համոզվել, որ մենք միասնական ենք։ Լինելով Արցախից՝ մենք մեր երգերով, ազգային պարերով փորձեցինք բոլորին փոխանցել Արցախի շունչը, անել ամեն բան, որպեսզի թե՛ մեծերը ու թե՛ երեխաները հավատան իրենց երազանքին, որը, վստահ եմ, բոլորիս մտքում նույնն է»։

Արցախցի տաղանդաշատ երիտասարդները վարպետության դասեր են անցկացնելու, լինելու են Արցախի անուշաբույր աղանդերի և ժենգյալով հացի օրեր, այգում արցախցիներին տրամադրվելու են անվճար տաղավարներ՝ իրենց արտադրանքը ներկայացնելու համար։ Seasons Park Station-ում դեկտեմբեր ամսին տարբեր միջոցառումներ և թեմատիկ երեկոներ են նախատեսված։

001-01.12-SeasonsParkOpening-DSCF7080.jpg (367 KB)

Seasons Park Station-ի բացման միջոցառման ամենագեղեցիկ և խորհրդանշական մասը, հեքիաթային և գունեղ տոնածառի լույսերի վառման արարողությունն էր։ Խաղաղությունը որպես միասնական երազանք պահելով՝ Ձմեռ Պապն ու հաղորդավարները վառեցին տոնածառի լույսերը։ Իսկ հյուրերը ստացան անակնկալ նվերներ այգում ներկայացված գործընկերների կողմից։

«Սիզընս այգին» արդեն երրորդ տարին է՝ ամանորին ընդառաջ վերածվում է թեմատիկ այգու՝ հեքիաթային, ջերմ ու գունեղ Seasons Park Station-ի, որի ընդհանուր կոնցեպտը երկաթուղային կայարանն է իր սիրո երջանկության և ժպիտների կայարաններով։

Տպել
Ամենաշատ