News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը պաշտոնական այցով գտնվում է Թեհրանում։ Թեհրանի հյուսիսում գտնվող Սաադաբադ մշակութային համալիրում սկսվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Դիաս-Կանելի հանդիպումը, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։

Կուբայի նախագահը ծրագրում է մասնավոր բանակցություններ վարել, մասնակցել երկու կողմերի պատվիրակությունների համատեղ հանդիպումներին, ստորագրել մի շարք համաձայնագրեր համագործակցության մասին եւ մասնակցել համատեղ մամուլի ճեպազրույցին։

Սա Կուբայի նախագահի առաջին այցն է Իրան 2001 թվականից ի վեր, երբ երկիր էր այցելել Ֆիդել Կաստրոն։

Մոտ վեց ամիս առաջ նախագահ Ռայիսին այցելել էր Կուբա Լատինական Ամերիկայի երկրներ կատարած տարածաշրջանային շրջագայության ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ