News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացիները պետք է անհանգստանան Թայվան Չինաստանի ներխուժման հնարավորությունից։ Այս մասին հայտնել է Շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Չառլզ Բրաուն-կրտսերը FOX News Sunday-ի զրույցում։

«Մենք բոլորս պետք է անհանգստանանք այն բանի հետ կապված, թե արդյոք դա տեղի կունենա, թե ոչ։ Եվ սա պատճառներից մեկն է, թե ինչու զսպումն այդքան կարեւոր է, որպեսզի հակամարտություն չառաջանա»։

Բրաունը հայտնել է, որ ԱՄՆ-ն պետք է ուշադրություն դարձնի այն ճնշմանը, որը Չինաստանը գործադրում է Թայվանի վրա, անգամ եթե դա տեղի է ունենում ոչ ռազմական ձեւով։ Նրա խոսքով՝ Չինաստանն այսօր Թայվանի, Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա գործադրում է ճնշում՝ «լինի դա տնտեսական, թե ռազմական առումով։ «Մենք տեսնում ենք շարունակվող ճնշում՝ ուղղված այն բանին, որպեսզի այս դեպքում թուլացնեն Թայվանը կամ այլ երկրներ հանուն սեփական շահի»,- ասել է Բրաունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ