News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Չինական կողմը պատրաստ է բելառուս գործընկերների հետ միասին ամրապնդել ռազմավարական փոխգործակցությունը՝ հանուն Մարդկության միասնական ճակատագրի հանրույթի ստեղծման։ Այս մասին Պեկինում, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններում, ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։

«Իմ մեծ բարեկամ, շատ ուրախ եմ կրկին տեսնել Ձեզ։ Ձեր պետական այցի շրջանակում այս տարվա փետրվարի վերջին եւ մարտի սկզբին մենք կարեւոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք հօգուտ չին-բելառուսական հարաբերությունների դինամիկ զարգացման։ Յուրաքանչյուր փուլում մենք նոր պայմանավորվածություններ ենք ձեռք բերում։ Մեկ տարվա ընթացքում ամրապնդվել են քաղաքական փոխվստահությունը, միջազգային փոխգործակցությունը։ Ակնհայտ են համագործակցության նոր արդյունքները «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում»,- ասել է Չինաստանի նախագահը։

Նա փաստել է, որ եթե 10 տարի առաջ «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնությունը հայեցակարգ էր, ապա այժմ նրա հետ համագործակցությանը միացել են ավելի քան 140 երկրներ եւ միջազգային կազմակերպություններ։

«Չինաստանի համար կայունության եւ երկարաժամկետ զարգացման պահպանումը շատ կարեւոր է։ Եվ մենք մեծ հաջողություններ ունենք այս աշխատանքում։ Արդի աշխարհում տեղի են ունենում վիթխարի փոփոխություններ, առաջ են գալիս նոր ռիսկեր եւ մարտահրավերներ։ Շատ բան մեզ համար անսպասելի է։ Չինական կողմը պատրաստ է բելառուս գործընկերների հետ միասին ամրապնդել ռազմավարական փոխգործակցությունը հանուն Մարդկության միասնական ճակատագրի հանրույթի ստեղծման»,- ասել է Չինաստանի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ