News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

2023 թվականը ներառյալ ունենք 4-րդ աստիճանի վթարայնության 14 շենք.  Կենտրոն վարչական շրջանում 1, Էրեբունի վարչական շրջանում՝ 1, Շենգավիթում՝ 5,  Աջափնյակում՝ 5, Ավանում՝ 1, Քանաքեռ-Զեյթունում՝ 1: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:

Նրա խոսքով, 3-րդ աստիճանի վթարայնության շենքերի թիվը 107 է. «Աջափնյակում՝ 36, Արաբկիրում՝ 5, Ավանում՝ 1, Կենտրոնում՝ 13,  Շենգավիթում՝ 25, Մա;աթիա-Սեբաստիայում՝ 5, ԷԹրեբունիում՝ 16, Քանաքեռ-Զեյթունում՝ 3, Նոր Նորքում՝ 2, Նուբարաշենում՝ 1: 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ դեռ մեծ հարց է՝ պետք է ամրակայե՞լ 3-րդ կարգի վթարայանության շենքերը, թե՞ նոր թաղամասեր կառուցել: «Վերջերս 40-ից ավելի բնակարաններ հանձնեցինք տարբեր վթարային շենքերի բնակիչների, հիմնականում Արցախի նրբանցքն էր: Հենց ամբողջական այդ մարդիկ տեղափոխվեն, հստակ ժամկետներ կան, խնդրում եմ կազմակերպել այդ շենքերի վերջնական քանդումը, որ նորից նույն ցիկլի մեջ չմտնենք, որ ասենք, եւս երեք հոգի եկել ու ապրում է այդ շենքում, եկեք այդ մարդկանց խնդիրն էլ լուծենք: Մարդկանց տեղափոխենք, եւ հենց հաջորդ օրը բոլոր այդ շենքերը քանդենք, թող գնան պատմության գիրկը»,-ասաց քաղաքապետը:

Տպել
Ամենաշատ