News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Բիլ Գեյթսի կատարելագործված ռեակտորների TerraPower LLC ընկերությունը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ENEC պետական ատոմային ընկերությունը պայմանավորվել են ուսումնասիրել ԱՄԷ-ում եւ արտասահմանում կատարելագործված ռեակտորների հնարավոր ստեղծման հարցը, տեղեկացրել է Reuters-ը։

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է՝ կապված ԱՄԷ-ի հզորությունները միջուկային էներգետիկայի ոլորտում ընդլայնելու ձգտման հետ։ Բացի այդ, ավելի քան քան 20 երկրներ պետք է իրականացնեն COP28-ի շրջանակում տված խոստումները, որոնք վերաբերում են այս տասնամյակում միջուկային էներգետիկայի հնարավորությունները եռապատկելուն՝ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի նպատակով։

«Ինչ վերաբերում է ԱՄԷ-ին, մենք փնտրում ենք ապագա՝ մաքուր էլեկտրոնների եւ մոլեկուլների համար, որը կկենսագործվի ժամանակակից ռեակտորների օգնությամբ»,- ասել է ENEC-ի գլխավոր տնօրեն Մոհամեդ Ալ Համադին ստորագրման արարողության ժամանակ։

Ներկայում ԱՄԷ-ում կա ավանդական ատոմային էլեկտրակայան Աբու Դաբիից ոչ հեռու, որն սկսել է էլեկտրաէներգիա արտադրել 2020թ.։ TerraPower-ը իրականացնում է իր կատարելագործված նատրիումային ռեակտորի ցուցադրական նախագիծը ամերիկյան Վայոմինգ նահանգում, որը հույս ունի շահագործել 2030թ.։

Կատարելագործված ռեակտորները պետք է լինեն ավելի փոքր, պարզ շինարարության առումով եւ ավելի դինամիկ, քան ավանդական էլեկտրակայանները։

TerraPower-ի եւ ԱՄԷ-ի փոխըմբռնման հուշագրում նշվել է, որ նրանք ուսումնասիրելու են արդի միջուկային ռեակտորների օգտագործման հնարավորությունները, ինչպիսին են էլեկտրաէներգիան ցանցում պահելը եւ ջրածնի արտադրության համար անհրաժեշտ էներգիայով ապահովելը, ինչպես նաեւ ածխի, պողպատաձուլական եւ ալյումինի գործարանների դեկարբոնացումը։

Հնարավոր խնդիրներից մեկն այն է, որ TerraPower-ի նատրիումային ռեակտորների համար կպահանջվի վառելիք ցածր հարստացված ուրանով կամ HALEU-ով, որի հիմնական արտադրողը ներկայում Ռուսաստանն է։

TerraPower-ի նախագիծը Վայոմինգում բախվել է ձգձգումների HALEU-ի մատակարարումների հետ կապված՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով, բայց ընկերությունը Reuters-ին տեղեկացրել է, որ ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կկարողանա վառելիք արտադրել առաջիկա տասնամյակում։

Միացյալ Նահանգները ձգտում է սկսել HALEU-ի արտադրությունը երկրի ներսում եւ պայմանագիր է կնքել Centrus ընկերության հետ՝ համապատասխան նախագծի վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ