News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը


Արցախի հարցում աշխարհաքաղաքական խաղացողների մոտ լուռ կոնսենսուս գոյություն չունի, դա իշխանության հնարած կեղծ թեզն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ Սենատն ընդունում է օրինագիծ, որով դատապարտվում է Ադրբեջանը եւ Ադրբեջանի դեմ սանկցիաներ են կիրառվում, մենք տեսնում ենք, որ Եվրախորհրդարանն ընդունում է օրինագիծ եւ պարտադրում է Եվրոպական կառավարություններին եւ Եվրոպական հանձնաժողովին Ադրբեջանի դեմ պատժամ,իջոցներ կիրառել Արցախը հայաթափելու համար, ուստի ոչ մի կոնսենսուս չկա: Կոնսենսուսի մասին խոսում է այս իշխանությունը, որն, այո, կոնսենսուս ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ փորձում է մնացածին խաբել, որ կա համաշխարհային կոնսենսուս: Այդպիսի կոնսենսուս չկա, մի խաբնվեք»,-ասաց Չալաբյանը:

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ում գործում է 907 բանաձեւը, որը նախատեսում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չեն կարող որեւէ  ռազմական օգնություն հատկացնել. «Հետագայում այդ բանաձեւը ճշգրտվել է, ամեն տարի ԱՄՆ նախագահը իրավունք ուներ Կոնգրեսի համաձայնությամբ այդ բանաձեւի  գործողությունը մեկ տարով չեղարկել: Հիմա Սենատը ընդունել է նոր օրինագիծ, որով ԱՄՆ նախագահի այդ իրավունքը վերացվում է: 907-րդ բանաձեւը պետք է միարժեք գործի, ԱՄՆ-ն այլեւս իրավունք չի ունենալու Ադրբեջանին որեւէ ռազմական օգնություն հատկացնել, որովհետեւ այդ օգնությունը օգտագործվում է փաստացի խաղաղ հայ բնակչության դեմ: Ուստի ես կարծում եմ՝ բոլորովին չի բացառվում, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ապագայում նաեւ ՌԴ-ն, փոխեն իրենց դիրքորոշումները եւ առնվազն նպաստեն, որ Արցախի հայ բնակչությունը վերադառնա եւ նորից վերսկսվեն բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում եւ հենց Արցախի իքնորոշումը ճանաչելու տրամաբանությամբ: Պարզապես մեզ պետք է ազատվել այն իշխանություններից, որոնք ցանկանալով օր առաջ առեւտուր սկսել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, պատրաստ են դրա համար զոհաբերել Արցախը»,-ասաց Չալաբյանը:

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է  Հայաստանի Քրեական օրենսգրում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի  արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։

Այսօր ԱԺ պետաիրվական հարցերի հանձնաժողովը քննարկում է «Հայաքվեի» նախագիծը, եթե նախագիծը դրական եզրակացություն ստանա, այն կներառվի ԱԺ վաղը սկսվող նիստերի օրակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ