News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը


Այն, ինչ իրենք էին պլանավորել եւ իրականացնում էին ու հիմա էլ շարունակում են իրականացնել, դա պարզաբանումների անհրաժեշտություն չկա, իրենց նպատակը եղել է Արցախը հանձնելը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ այս հայտարարությունն արեց հայտարարեց ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

«Որպեսզի արդարացում ունենան, իհարկե, պետք է դրա հետ  կապված մեղավորներ, տարբեր պատճառաբանություններ գտնեն: Եթե հանձնելու հետ կապված պատճառաբանությունները կան, այդ դեպքում ինքը ասում էր՝ ես բանակցություններն սկսում եմ զրոյական կետից, իմ կետից, ես որեւէ մեկի արածը չեմ շարունակում: Եթե հանձնել էին, թող ինքը չշարունակեր այդ հանձնելը: Եթե եղել է գործընթաց, որին ինքը դեմ է, թող հակառակ քայլերն իրականացներ, ինչի՞ մասին է խոսքը: Իր արդարացումը մերկապարանոց է, անիմաստ ու դատարկ բան է»,-ասաց նա:

Տիրան Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի տարածք ներխուժած թշնամու ստորաբաժանումները հետ չեն գնացել. «Թշնամին այդտեղ հիմա ամրացնում է իր դիրքերը ինժեներական առումով: հետագայում ես չեմ բացառում, որ ունենալով ռազմավարական նշանակություն, դուրս էլ չեն բերի զորքերը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ