News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Չինաստան-ԵՄ գագաթաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Պեկինում։ Ինչպես տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ-ն, երկու կողմերի ղեկավարները կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմավարական եւ գլոբալ տնտեսական հարցեր։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կհանդիպի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։

«Չինաստանը եւ Եվրոպան գործընկերներ են, ոչ թե մրցակիցներ... մեր ընդհանուր շահերը ավելի քան գերազանցում են մեր տարաձայնությունները»,- ասել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը մամուլի հերթական ճեպազրույցում։ «Մենք կուսումնասիրենք խնդիրների լուծման ուղիները երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով»,- նշել է նա՝ ավելացնելով, որ «մենք կհամագործակցենք, որպեսզի դիմակայենք գլոբալ մարտահրավերներին, նոր ազդակ հաղորդենք խաղաղությանը եւ բարձրացնենք միջազգային իրավիճակի կայունությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ